ՀՏԶՀ ղեկավարության աշխատանքային այցը Հայանիստի դպրոց
23.10.2025

ՀՏԶՀ ղեկավարության աշխատանքային այցը Հայանիստի դպրոց

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայանիստի նախկին դպրոցի տարածքում այժմ կառուցվել է նորը։  Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ ինժեներական խումբը հերթական այցն է կատարել դպրոցի տարածք, որտեղ շինարարի հետ քննարկվել են ավարտական փուլի վերջին շտկումները։ Դպրոցը երկհարկանի է' նկուղային հարկով։ Կառույցը երկաթբետոնյա է, միաձույլ, ինն և ավելի բալ սեյսմակայունությամբ։  1-ից 5-րդ դասարանների և նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումը նախատեսվում է 1-ին հարկում, բարձր դասարանի աշակերտների ուսուցումը՝ 2-րդ հարկում: Շենքում կա 4 աստիճանավանդակ, 1 վերելակ:  Քիմիայի, ֆիզիկայի, աշխարհագրության, ինֆորմատիկայի դասարանները հագեցված են լինելու համակարգիչներով ու առարկաների դասավանդման գործնական պարապմունքների համար համապատասխան գույքով, ինչպես նաև ճաշարանով։
Շենքի տանիքում տեղադրված է արևային ֆոտովոլտային կայան' 232 վահանակներով: Դպրոցի ջեռուցումն իրականացվելու է կաթսայատնից, որը շահագործվելու է բնական գազով:  Հենաշարժողական խնդիրներ ունեցող, սայլակով տեղաշարժվող երեխաների համար նախատեսված են սանհանգույցներ, թեքահարթակ և ամբարձիչ: Իրականացվել է դպրոցի տարածքի ցանկապատում և բարեկարգում, կառուցվել է մարզադաշտ և մարզահրապարակ:  Դպրոցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է ավելի քան երկուսուկես միլիարդ դրամ