Ջրատարի վերականգնում անգլիական տեխնոլոգիայով
23.11.2023

Ջրատարի վերականգնում անգլիական տեխնոլոգիայով

Ոռոգման շրջանից անմիջապես հետո մեկնարկել է Ոսկեվազի ջրանցքի վերանորոգումը։ Նախկին ջրանցքը հողային հունով էր, որի պայմաններում ոռոգման ջրի զգալի մասը կորստի պատճառով մշակովի հողեր չէր հասնում։ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, Տարածքային զարգացման հիմադրամի (ՀՏԶՀ) միջոցով Հայաստանում առաջին անգամ ջրանցք է վերանորոգվում անգլիական տեխնոլոգիայով ստացված բետոնե մատերով։ Շուրջ 2000 գծամետր ջրանցքն անցնում է անտառածածկ տարածքով, բնապահպանական վնասները նվազագույնի հասցնելու նպատակով ջրացքի վերականգնման աշխատատանքներն իրականացում են ձեռքով։ Ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին։ Ոռոգման շրջանից անմիջապես հետո մեկնարկել է Ոսկեվազի ջրանցքի վերանորոգումը։ Նախկին ջրանցքը հողային հունով էր, որի պայմաններում ոռոգման ջրի զգալի մասը կորստի պատճառով մշակովի հողեր չէր հասնում։ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, Տարածքային զարգացման հիմադրամի (ՀՏԶՀ) միջոցով Հայաստանում առաջին անգամ ջրանցք է վերանորոգվում անգլիական տեխնոլոգիայով ստացված բետոնե մատերով։ Շուրջ 2000 գծամետր ջրանցքն անցնում է անտառածածկ տարածքով, բնապահպանական վնասները նվազագույնի հասցնելու նպատակով ջրացքի վերականգնման աշխատատանքներն իրականացում են ձեռքով։ Ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2024 թվականին։