Հայանիստ և Հովտաշատ բնակավայրերի նախկին խարխուլ միջնակարգ դպրոցների շենքերի փոխարեն վեր են խոյանում հիմնովին կառուցվող նոր սեյսմակայուն շենքեր
14.03.2024

Հայանիստ և Հովտաշատ բնակավայրերի նախկին խարխուլ միջնակարգ դպրոցների շենքերի փոխարեն վեր են խոյանում հիմնովին կառուցվող նոր սեյսմակայուն շենքեր

Արարատի մարզի Հայանիստ և Հովտաշատ բնակավայրերի նախկին խարխուլ միջնակարգ դպրոցների շենքերի փոխարեն վեր են խոյանում հիմնովին կառուցվող նոր սեյսմակայուն շենքեր։ 
Շինարարությունն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ' Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով' Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի պատվիրակմամբ։
Դպրոցների շենքերի շինարարության ավարտից հետո Հայանիստի նորակառույց դպրոց կհաճախի 432 աշակերտ։ Հովտաշատի նորակառույց դպրոցն իր դռները կբացի 680 աշակերտի համար։