07.10.2025
Կապսի ջրամբարի շինհրապարակ է այցելել ՀՏԶՀ աշխատանքային խումբը
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը Շիրակի մարզ այցի ժամանակ այցելել է Կապսի ջրամբար։ Այստեղ արդեն կառուցվել է Ախուրյան գետի հունի տեղափոխման ջրանցքը։ Կատարվել են հավելյալ բետոնացման աշխատանքներ, ինչպես նաև ամրացվել է ոռոգման թունելի մուտքի հատվածը։ Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը կապալառու ընկերությանը խիստ ցուցումներ է տվել շինարարության ժամկետների հետ կապված։