Եվս մեկ սեյսմակայուն դպրոց շուտով կհանձնվի շահագործման
14.11.2023

Եվս մեկ սեյսմակայուն դպրոց շուտով կհանձնվի շահագործման

Հայաստանում սեյսմակայուն դպրոցաշինության ծրագիրն այլևս անշրջելի փաստ է։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով, Սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի (ՍԱԲԾ) շրջանակում։ Միայն այս ծրագրով ՀՀ կառավարության առաջնահերթության ցանկում ընդգրկված է 40 դպրոցի հիմնանորոգում։ Դրանցից մեկն էլ թիվ 122 դպրոցն է, որն իր դռները շուտով կբացի իր 825 սաների առաջ։ Դպրոցը նախագծել են «ՀԱՅԳՅՈՒՂՇԻՆՆԱԽԱԳԻԾ» ընկերության մասնագետները։ Էապես բարելավվել են շենքային պայմանները, ավելի քան 50 տոկոսով ավելացել է դպրոցի ընդհանուր մակերեսը։ Ավելացել են ուսումնական մակերեսները։ Դպրոցը հագեցված է ժամանակակից ինժեներական համակարգերով։ Շինարարության համար ներդրվել է ավելի քան 1,9 մլրդ դրամ։