ՀՏԶՀ աշխատանքային խմբի այցը Գյումրի
11.10.2023

ՀՏԶՀ աշխատանքային խմբի այցը Գյումրի

ՀՏԶՀ աշխատանքային խմբի այցը Գյումրի.
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ Գյումրիում էր։ Համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի, կապալառու կազմակերպությունների, ենթակառուցվածքների կառույցների ղեկավարների հետ միասին քննարկվել են ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի (World Bank Armenia) համաֆինանսավորմամբ հիմնադրամի միջոցով իրականացվող շինարարական ծրագրերը, մասնավորապես՝ <<Գյումրի քաղաքի զբոսաշրջության, ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում>> ծրագիրը, որի շրջանակում իրականացվում է որոշ փողոցների հիմնանորոգում։ Տեղում քննարկվել ու լուծվել են Հաղթանակ պողոտայի, Հանեսօղլյան փողոցի, ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։ Աշխատանքային խումբն այցելել է նաև Ամենափրկիչ եկեղեցու բարեկարգվող հարակից տարածք, Նալբանդյան, Չայկովսկու և Խանջյան փողոցներ, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ ՀՏԶՀ-ն Գյումրիում տարածքային զարգացման ծրագրեր է իրականացնում մի քանի ուղղություններով։ Ընդհանուր առմամբ հիմնադրամը տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակում Գյումրիում իրականացնում է մոտ 4 միլիարդ 800 միլիոն դրամի ծրագիր։
Աշխատանքային այցի շրջանակում հիմնադրամի աշխատակիցները եղել են նաև Մարմաշենի եկեղեցու հարակից տարածքում, որտեղ այս պահին ընթանում են բարեկարգման աշխատանքներ։