Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ)


Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հիմնադրվել է Սոցներդրումների հիմնադրամի վերակազմավորման հիմքի վրա` «2014-2025թթ. Հայաստանի հեռանկարային զարգացման ծրագրի» տարածաշրջանային զարգացման քաղաքականության շրջանակներում:


Սոցներդրումների հիմնադրամը 1996թ.ի վեր հսկայական գործունեություն է ծավալել համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում և իրականացրել է 908 ծրագիր: Երկրի բոլոր մարզերում հիմնադրամն ունի իր արգասաբեր գործունեության բազում վկայություններ` նորակառույց և վերակառուցված դպրոցներ, համայնքային կենտրոններ, խմելու և ոռոգման ջրագծեր, առողջապահական կենտրոններ և այլն, հատկապես աղետի գոտում և սահմանամերձ շրջաններում:


Հիմնադրամը հսկայական ավանդ ունի նաև դեմոկրատական ինստիտուտների ձևավորման և կայացման գործում: Համայնքների ղեկավարների մեծամասնության աշխատանքի հիմքում ընկած են հիմնադրամի ֆինանսավորմամբ կայացած վերապատրաստման դասընթացներում ստացած գիտելիքներն ու հմտությունները` ֆինանսական կառավարման, բյուջետավորման, հարկային և ունեցվածքային կառավարման ասպարեզում:


Իր 20-ամյա գործունեության ընթացքում հիմնադրամը.


Այս ամենը որպես հիմնաքար ծառայեց հիմնադրամի գործունեության շարունակականությունն ապահովելու հարցում:


ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի №1521-Ն որոշման համաձայն Սոցներդրումների հիմնադրամը վերանվանվեց Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ:  


Հայաստանի Կառավարությունը  մեծ ակնկալիքներ է կապում նրա հետագա գործունեության հետ` մեր երկրում տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման և տարածքային համաչափ զարգացում ապահովելու գործում:


Ներկայումս հիմնադրամի պորտֆելում առկա են հետևյալ ծրագրերը.


2016թ. կմեկնարկեն նաև`


մանրամասն...
Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող  Հայաստանի Հանքային Ոլորտի Քաղաքականության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակվել է «Բնապահպանական և սոցիալական հանձնառությունների պլան» : Փաստաթղթին կարող եք ծանոթանալ կից հղման միջոցովկից հղման միջոցով:

Փաստաթղթի վերաբերյալ Ձեր նկատառումները, հարցերը և առաջարկությունները կարող եք ուղղել՝ էլեկտրոնային նամակ գրելով k.grigoryan@atdf.am,  atdf@atdf.am հասցեներին կամ զանգահարելով (+374) 98-17-90-00, (+374) 010-24-71-23 հեռախոսահամարներով:

06.07.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող  Հայաստանի Հանքային Ոլորտի Քաղաքականության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մշակվել է «Շահագրգիռ կողմերի ներգրավման պլան» : Փաստաթղթին կարող եք ծանոթանալ կից հղման միջոցով:

Փաստաթղթի վերաբերյալ Ձեր նկատառումները, հարցերը և առաջարկությունները կարող եք ուղղել՝ էլեկտրոնային նամակ գրելով k.grigoryan@atdf.am,  atdf@atdf.am հասցեներին կամ զանգահարելով (+374) 98-17-90-00, (+374) 010-24-71-23 հեռախոսահամարներով:

06.07.2020
Խնձորուտ բնակավայրի խմելու ջրագծի վերակառուցում` 16 մլն. դրամով

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով, ՀՀ կառավարության և Զառիթափ խոշորացված համայնքի համաֆինանսավորմամբ՝ ընդհանուր շուրջ 16 մլն. դրամով վերակառուցել է Վայոց ձորի մարզի Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրը և խմելու ջրագիծը: Խնձորուտ բնակավայրի ջրամատակարարման համակարգը սպասարկվում է համայնքի կողմից: Տարիների ընթացքում կատարվել են ինչպես վերակառուցման, այնպես էլ նորոգման և վերանորոգման աշխատանքներ, սակայն համակարգն ամբողջությամբ չի ենթարկվել վերակառուցման: Ծրագրով իրականացվել է աղբյուրակապի վերանորոգում, շուրջը սանիտարական գոտու ստեղծում և արտաքին ցանցի կառուցում` պոլիէթիլենային և պողպատե խողովակներով, որոնց երկարությունը 1165 մետր է:

Այսօր արդեն համայնքի 554 բնակիչներից 300-ը օգտվում են խմելու ջրից: Նախկինում ջրի սակավություն էր. խողովակաշարի որոշ հատվածների և աղբյուրակապի անմխիթար լինելու պատճառով՝ ջուրը լիարժեք չէր հասնում Խնձորուտ բնակավայր: Այժմ ջրամատակարարումն իրականացվում է շուրջօրյա։

05.07.2020
660 մլն. դրամ՝ Քարերի սիմֆոնիայի տարածքի բարեկարգման համար

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով իրականացնում է Հայաստանի խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկի արդիականացումը:

 Հիմնովին վերակառուցվում է Կոտայքի մարզի Գառնի համայնքից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի շուրջ 2500 մետր հատվածը, ինչպես նաև կառուցվում է «Մաշտոց Հայրապետ» եկեղեցի տանող ճանապարհը:

 Մաքրվել է Ազատ գետի հունը, գետի երկայնքով 600 մետր հատվածում բետոնով կատարվել են ամրացման աշխատանքներ, կառուցվել են քարե բազրիքներ, որոնք կապահովեն զբոսաշրջիկների անվտանգությունը:

«Քարերի սիմֆոնիայի» տարածքում կատարվել է 700 մետր սալարկում` մարմարացված կրաքարով: Գառնի համայնքից մինչև  «Քարերի սիմֆոնիա» ողջ հատվածում տեղադրվում է գիշերային լուսավորության ցանց, ինչպես նաև կառուցվում Է սանհանգույց և պահակակետ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 660 մլն. ՀՀ դրամ` 80 տոկոս Համաշխարհային բանկ, 20 տոկոս կառավարություն հարաբերակցությամբ: «Քարերի սիմֆոնիա»  տանող ճանապարհը կառուցումից հետո երբեք չէր հիմնանորոգվել:

27.06.2020
Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցում՝ 60 մլն. եվրոյով

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ջրային տնտեսության ծրագրերի իրականացման մասնաճյուղը՝ Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացնում է Կապսի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցումը, որի բյուջեն կազմում է 60 մլն եվրո:

Կապսի կիսակառույց ջրամբարը Շիրակի մարզում է` Ախուրյանի գետահովտում: Առաջին փուլով նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն. մ3 ծավալով ջրամբար՝ հետագայում այն հասցնելով 60 մլն. մ3-ի։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Կապսի ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցում, Ախուրյան գետի (Արփի լճի ջրամբարից մինչև Ախուրյանի ջրամբար) հիդրոլոգիական դիտակետերի վերազինում, լրացուցիչ կայանների կառուցում և տվյալների կենտրոնացված բազայի ստեղծում (SCADA համակարգ)։

Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է, որ կիսակառույց պատվարի կառուցմամբ, առաջին հերթին,  կապահովվի ստորին բիեֆում գտնվող բնակավայրերի անվտանգությունը, կբարձրանա Շիրակի մայր (12325հա) և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող հողատարածքների ջրապահովման մակարդակը։ Հնարավորություն կստեղծվի շուրջ 2280 հեկտար հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգմամբ ՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։ Ջրաչափման հուսալի համակարգի տեղադրման արդյունքում էլ կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

24.06.2020
Հայաստանի տարածքային հիմնադրամի պաշտոնական կայք Design & Development 2015