25.11.2023
Քննարկվել են Հայաստանի տարածքայի զարգացման հիմնադրամի 2023-ի անելիքները
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում։
Քննարկվել են ՀՏԶՀ 2023 թվականի տարեկան բյուջեի կատարողականը և մինչև տարեվերջ բյուջեով նախատեսված աշխատանքների ընթացքը։
Հանձնարարական է տրվել ապահովել բյուջեով նախատեսված աշխատանքների կատարման բարձր ցուցանիշներ։
Քննարկվել են նաև ընթացիկ աշխատանքային այլ հարցեր։