Տաթև, Շինուհայր և Խոտ բնակավայրերը կունենան նոր դպրոցներ
02.10.2025

Տաթև, Շինուհայր և Խոտ բնակավայրերը կունենան նոր դպրոցներ

Սյունիքի մարզի Տաթև, Շինուհայր և Խոտ բնակավայրերի դպրոցները ևս ընդգրկված են ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500>> մանկապարտեզ ծրագրում։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ այս համայնքներում ևս վեր են խոյանում նորակառույց ու ժամանակակից կրթական չափորոշիչներին համապատասխան դպրոցներ։ Այս պահին Տաթևում 1 մլրդ 423 մլն դրամ պետական ներդրմամբ 144 աշակերտի  համար կառուցվում է միջնակարգ դպրոց։ Շինուհայրում կառուցվող դպրոցը նախատեսված է 432 դպրոցականի  համար։ 288 աշակերտի համար նախատեսված ևս մեկ դպրոց կառուցվում է Խոտ բնակավայրում։ Այս դպրոցի կառուցման համար պետական ներդրումը կազմում է 2 մլրդ 363 միլիոն դրամ։