Վեդիի ջրամբար է այցելել Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը
16.05.2024

Վեդիի ջրամբար է այցելել Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությունը

Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ )պատվիրակությունը գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենաերի գլխավորությամբ այցելել է Վեդիի ջրամբար։ Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը,  Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը։
Պատվիրակության անդամներին նախ ներկայացվել է Վեդիի ջրամբարի պատվարի և ոռոգման համակարգերի շինարարության ամբողջ ընթացքը։ Բերտրան Վալկենաերը հետաքրքրվել է ջրամբարի կառուցումից հետո տարածաշրջանում ակնկալվող տնտեսական արդյունավետությունից, շինարարության ընթացքում առաջացած խնդիրներից ու դրանց լուծումներից։
Վեդիի ջրամբարը կառուցվում է ԶՖԳ վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Այս փուլում աշխատանքների 97 տոկոսն ավարտված է։ Ավարտական փուլում են թունելի, մեծ պատվարի շինաշխատանքները։ Չնչին աշխատանքներ են մնացել փոքր պատվարի վրա։