Նոր կրթահամալիր և դպրոց Ակներ և Վերիշեն համայնքներում
02.10.2025

Նոր կրթահամալիր և դպրոց Ակներ և Վերիշեն համայնքներում

ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ >> ծրագրի շրջանակում, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ ակտիվ դպրոցաշինական աշխատանքներ են ընթանում նաև Սյունիքի մարզի Ակներ և Վերիշեն բնակավայրերում։ Ակներում կառուցվում է 280 աշակերտի և մանկապարտեզի սաների  համար կրթահամալիր։ Պետության ներդրումը կազմում է 1 մլրդ 700 մլն դրամ։ Վերիշենում 432 աշակերտիհամար կառուցվում է նոր դպրոց։ Պետբյուջեից ներդրումը կազմում է 2 մլրդ 357 մլն դրամ։