ՀՏԶՀ գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել թիվ 2 դպրոցի կառուցման ընթացքը։
10.07.2023

ՀՏԶՀ գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել թիվ 2 դպրոցի կառուցման ընթացքը։

Ի թիվս այլ շինհրապարակների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է նաև Հրազդանի թիվ երկու դպրոցի տարածք։ Այս դպրոցը հիմնովին կառուցվում է կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ԴՍԱԲ ծրագրի միջոցով։
Տեղում ՀՏԶՀ գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել դպրոցի կառուցման ընթացքը։ Աշխատանքները կավարտվեն 2024 թվականի օգոստոսին: Ավելի քան 400 աշակերտի համար նախատեսված դպրոցի կառուցման համար հատկացվել է 1,7 մլրդ դրամ: