ՀՀ յոթ համայնքներ ստացան նոր տեխնիկա
10.11.2023

ՀՀ յոթ համայնքներ ստացան նոր տեխնիկա

Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով համայնքներին հատկացվող բազմաֆունկցիոնալ կոմունալ և գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ծրագիրը շարունակական է։ Մեքենասարքավորումների տեսքով հատկացումները դեռ առջևում են։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի( World Bank Armenia ) և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի լրացուցիչ ֆինանսավորումը կազմում է 7,2 մլրդ դրամ։
Շնորհակալություն Հանրային հեռուստաընկերության Լուրեր -ի թիմին՝ հիմնադրամի հետ գործակցության և պատշաճ լուսաբանման համար։