Հայաստանի 18 համայնքում տեղադրվել է 1680 կիլովատ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ
08.11.2023

Հայաստանի 18 համայնքում տեղադրվել է 1680 կիլովատ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ

Հայաստանի 18 համայնքում տեղադրվել է 1680 կիլովատ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ
Հայաստանի 18 համայնքներում ավարտին է մոտենում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման ծրագիրը։ Այն իրականացվում էր ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի(World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում (ՍՆՏԶ)։ 2018-ից սկսած համայնքային նշանակության շենքերի՝ դպրոցների, մանկապարտեզների և համայնքապետարանների տանիքներին, ընդհանուր առմամբ, տեղադրվել է 1680 կիլովատ-ժամ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, որոնց շնորհիվ 18 համայնքներում հնարավոր է եղել զգալի կրճատել բյուջեով նախատեսված էլեկտրաէներգիայի ծախսը։
Ծրագրի իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, ներդրվել է ավելի քան 508 միլիոն դրամ