Խոշորացված համայնքների փողոցներում կտեղադրվի բոլորովին նոր 2040 աղբաման
25.10.2023

Խոշորացված համայնքների փողոցներում կտեղադրվի բոլորովին նոր 2040 աղբաման

Սպիտակ, Վեդի, Արմավիր, Վայք, Փամբակ, Մեծամոր, Ամասիա, Արտաշատ, Մասիս խոշորացված համայնքների փողոցներում կտեղադրվի բոլորովին նոր 2040 աղբաման
ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի(World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում (ՍՆՏԶ) արդեն իսկ Սպիտակ, Վեդի, Արմավիր և Ամասիա համայնքներին է հատկացվել 1200 հատ տարբեր տարողությամբ աղբաման, որի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 110 միլիոն դրամ։ Վերջին հատկացումով Ամասիա համայնքի աղբամանները համալրվել են 150-ով։
Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում (ՍՆՏԶ) ևս մեկ հացահատիկային կոմբայն էլ հատկացվել է Վայքին։ Սեփական տեխնիկա ունենալու դեպքում ակնկալվում է, որ խոշորացված համայնքի 15 բնակավայրերի մշակովի հողերը կավելանան ևս 583 հեկտարով։