30.04.2024
Լոռի Բերդ համայնքի 15 հոգանոց աշխատակազմը կտեղափոխվի համայնքային նոր շենք
Եվս երկու շաբաթ և Լոռի Բերդ համայնքի 15 հոգանոց աշխատակազմը կտեղափոխվի համայնքային նոր շենք։
Նոր շենքը վերակառուցվել է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով' Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում։ Վերակառուցված նոր շենքում կտեղակայվի ոչ միայն համայնքային կենտրոնի աշխատակազմը, այլև կգործի քաղաքացիների սպասարկման գրասենյակ։
Նախկին մեկ հարկանի շենքի փոխարեն երկհարկանի ներկայիս կառույցը կունենա նաև առանձնացված արխիվային սենյակ, որտեղ փաստաթղթերը կպահվեն պատշաճ պայմաններում։
Նախկին 160 քմ տարածքի փոխարեն Լոռի Բերդն այժմ ունի 320 քմ համայնքային կենտրոն։