02.05.2024
Եղեգնաձորի Նոր Ավան թաղամասը կունենա կոյաջրերի մաքրման կայան
ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Եղեգնաձոր համայնքի Նոր Ավան թաղամասի կոյուղու ցանցի և բիոմաքրման կայանի շինաշխատանքները մոտ են ավարտին։ Բնակավայրից հոսող կոյաջրերը, նախ լցվելով կայանում տեղադրված 182 խմ վեց բիոմաքրման մոդուլներ, կմաքրվեն ու կզտվեն' ապահովելով մաքուր ջրի հոսք։ Մաքրման կայանը նախատեսված է 1000 բնակչի համար։ Բնակչության աճին զուգընթաց բիոմաքրման կայանը հետագայում հնարավոր է համալրել ևս մեկ մոդուլով, որը կապահովի օրական 273 խմ կոյաջրերի մաքրումը։ Մինչև կայանների տեղադրումը ծրագրի շրջանակում նախապես կառուցվել էր մոտ վեց կմ երկարությամբ նոր կոյագիծ։