03.11.2023
Գյումրի քաղաքի և տասներկու համայնքների խմելու ջրագծերը նորոգվում են
Գյումրի քաղաքի և տասներկու համայնքների խմելու ջրագծի շինաշխատանքների ավելի քան 70 տոկոսն ավարտված է
Առաջիկայում Գյումրին և տասներկու համայնքները կանցնեն ջրամատակարարման 24-ժամյա ռեժիմի։ «Շիրակ ջրմուղ-կոյուղու» սպասարկման տարածքում «Ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնման ծրագիր»-ն իրականացվում է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամաբ և Գերմանական զարգացման բանկի (KfW) տրամադրած վարկով՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։ Շուրջ 11,5 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մեկնարկը տրվել էր դեռևս 2021 թվականին, որով նախատեսված է Գյումրի քաղաքի ջրամատակարարման համակարգի վերակառուցում, մոտ 7 կիլոմետր վթարային կոյուղու վերակառուցում։ 12 բնակավայրերում անցկացվում է խմելու ջրի ամբողջովին նոր ջրագծերով համակարգ։
Ընդհանուր առմամբ՝ 262 կիլոմետր ջրագծի շահառու է հանդիսանում 7500 բաժանորդ։ Շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար կվերակառուցվի 11 օրվա կարգավորիչ ջրամբար, կտեղադրվեն բոլորովին նոր ջրաչափեր։