13.11.2023
Արագածոտնում 495 միլիոն դրամ ներդրման շնորհիվ ոռոգման երկու ջրանցք է շահագործվել
Երկրում իրականացվող ոռոգման համակարգի արդիականացման շրջանակում Հայաստանի տարբեր մարզերում արդեն իսկ կիրառվում են ջրի կառավարման արդյունավետ մեխանիզմներ, որոնց արդյունքում զգալիորեն խնայվում է ջուրը, ավելանում են մշակվող հողատարածքները։ Սա հնարավոր է դարձել ՀՀ կառավարության և Եվրասիական զարգացման բանկի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շնորհիվ, որն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով։
Ոռոգման համակարգերի լուծումները՝ Հանրային Հեռուստաընկերության Լուրեր-ի անդրադարձը։