Աշխատանքային այց Արագածոտնի և Շիրակի մարզեր
15.12.2023

Աշխատանքային այց Արագածոտնի և Շիրակի մարզեր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) աշխատանքային խումբը, տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր։ Մասնավորապես՝աշխատանքային խումբը եղել է Արագածոտնի Ալագյազ խոշորացված համայնքում ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ( World Bank Armenia ) համաֆինանսավորմամբ, Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում կառուցվող համայնքային կենտրոնում։ Այստեղ համայնքի առաջարկով կառուցվում է հանդիսությունների սրահ։ Շինարարության մոտ 60 տոկոսն արդեն արված է։ Այն իրականացնում է «Գոհարիկ» ՍՊՆ-ն։ Աշխատանքային խմբի անդամները ծանոթացել են շինարարության ընթացքին, տրվել են ընթացիկ խոչընդոտների վերացման լուծումներ։ Այց է կատարվել նաև հիմնովին կառուցվող Հոռոմ գյուղի մանկապարտեզ։ Շինարարությունն այստեղ ավարտական փուլում է։ Այն իրականացնում է «ԱՐՍԵՎ» ՍՊՆ-ն։ Աշխատանքի 72 տոկոսն ավարտված է։ Շահագործումից հետո մանկապարտեզ կհաճախեն 75 սան։ Իսկ Նոր Կյանք համայնքում արդեն մեկնարկել է մանկապարտեզի շինարարությունը։ Այն իրականացնում է «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն։ Այստեղ ընթանում են հիմքային աշխատանքներ։ Շահագործումից հետո մանկապարտեզ կհաճախի 100 երեխա։ Ավարտին է մոտենում նաև Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի շինարարությունը, որը ևս իրականացնում է «ԱՐՍԵՎ» ՍՊԸ-ն։ Շահագործումից հետո այս մանկապարտեզ ևս կհաճախի 100 երեխա։ ՀՏԶՀ աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման (ԴՍԱԲ) ծրագրի շրջանակում իրականացվող Արթիկ համայնքում հիմնովին կառուցվող թիվ 2 հիմնական դպրոց։ Շինաշխատանքներն այստեղ ակտիվ փուլում են։ Շինարարությունն իրականացնում է «Արհովշին» ՍՊՆ-ն։ Ակնկալվում է, որ շահագործումից հետո դպրոցի հիմնական մակերեսը կրկնակի կավելանա, դպրոցում կրթություն կստանա 430 աշակերտ։ Աշխատանքային խումբն այստեղ ևս ծանոթացել է շինաշխատանքների ընթացքին, ընթացիկ խոչընդոտների վերացման նպատակով տրվել են ցուցումներ։ Իսկ Ազատանի միջնակարգ դպրոցում իրականացվել է շինաշխատանքների շուրջ 60 տոկոսը։ Դպրոցը ևս կառուցվում է հիմնովին։ Շինարարությունն իրականացնում է «Արհովշին» ՍՊՆ-ն: Նախկինի համեմատ դպրոցի տարածքը ևս կրկնապատկվել է։ Շահագործումից հետո դպրոց կայցելի 576 երեխա։ ՀՏԶՀ աշխատանքային խումբն այցելել է նաև ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (ՏՏԵԶ) ծրագրի շրջանակներում իրականացվող Գյումրի քաղաքի նորոգվող փողոցների և զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնման շինհրապարակներ։ Այստեղ ևս քննարկվել են շինարարական աշխատանքների հետ կապված խնդիրները, որոնց տեղում տրվել են լուծումներ, ցուցումներ են տրվել աշխատանքները ճիշտ ժամանակին ավարտելու վերաբերյալ։