Համայնքներում շարունակվում է տեխնիկայի պարկի համալրումը
19.12.2023

Համայնքներում շարունակվում է տեխնիկայի պարկի համալրումը

Ձմռանն ընդառաջ Սևան, Գավառ, Արմավիր և Մեծամոր խոշորացված համայնքներին են հատկացվել ավտոգրեյդերներ։ Համայնքների համար անհրաժեշտ տեխնիկան ձեռք է բերվել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի( World Bank Armenia ) և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակում։ Ավտոգրեյդերների տեսքով չորս համայնքներում ներդրումը կազմել է ավելի քան 162 միլիոն դրամ։ ՍՆՏԶ ծրագրի նախորդ փուլերով այս համայնքներն իրենց ավտոպարկերը ևս համալրել էին բազմաֆունկցիոնալ էքսկավատորներով, ինքնաթափերով, ջրցան, աղցան մեքենաներով և անիվավոր տրակտորներով, որոնք արդեն իսկ շահագործվում են համայնքային բարեկարգման տարբեր աշխատանքերում։ Ծրագիրը շարունակական է։