26.09.2023
Մարտունի, Մեծամոր և Փամբակ համայնքների տեխնիկայի պարկը համալրվել է:
Մարտունի, Մեծամոր և Փամբակ համայնքների տեխնիկայի պարկը համալրվել է: ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի(World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի (ՍՆՏԶ) շրջանակում Մարտունի, Մեծամոր և Փամբակ համայնքներին է տրամադրվել 4 ինքնաթափ մեքենա։ Ընդհանուր ներդրումը կազմում է 202 միլիոն դրամ։
Ծրագրի շրջանակներում ևս 123 միլիոն դրամ ներդրումով 11,9 տոննա տարողությամբ 3 ինքնաթափ մեքենա էլ տրամադրվել է Գառնի և Աբովյան համայնքներին։