08.01.2024
<<Սյունիք>> լրատվականի անդրադարձը ՀՏԶՀ ծրագրերին
Սյունիքում ավարտական փուլում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքի բարեկարգումը։ Այս տարվա գարնանն արդեն կավարտվեն նաև Գորիսի կենտրոնի պատմամշակութային միջավայրի վերականգնման աշխատանքները։ Մրցութային փուլում է Մեղրիի Փոքր թաղի զբոսաշրջային ենթակառուցվածքների վերականգնումը։ Շնորհակալություն Սյունիք Լրատվական -ին` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ( World Bank Armenia ) ֆինանսական աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերն ուշադրության կենտրոնում պահելու համար։