Եղեգնաձորում ակնկալվում է մշակովի հեկտարների ավելացում
16.11.2023

Եղեգնաձորում ակնկալվում է մշակովի հեկտարների ավելացում

Ավարտվել է Շատին-Գետափ 1480 մետր երկարությամբ ջրանցքի շինարարությունը։ Նախկինում հողային ու անմխիթար հունով ջրանցքը ոռոգել է 44 հեկտար տարածք, որի պայմաններում ֆերմերային տնտեսություններին մատակարարվող ջրի 58 տոկոսը այգիներ չէր հասնում։ Եվրասիական զարգացման բանկի, ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով հիմնանորոգված Շատին-Գետափ ջրանցքն արդեն հիմնանորոգվել է և պատրաստ է շահագործման։ Ընդհանուր 1480 մետր երկարությամբ ջրանցքի շուրջ 720 մետրը մոնոլիտ երկաթբետոնե կառույց է, 760 մետրը՝ երկաթբետոնե LR-8 տիպի կիսախողովակ։ Ընդհանուր առմամբ, ջրանցքի վրա ծախսվել է ավելի քան 112 միլիոն դրամ, որի արդյունքում կրճատելով ջրի կորուստը, ակնկալվում է, որ Եղեգնաձորի տարածքում մշակովի հեկտարները զգալի կավելանան։