Համայնքների ավտոպարկերի տեխնիկայի համալրումը շարունակվում է
09.02.2024

Համայնքների ավտոպարկերի տեխնիկայի համալրումը շարունակվում է

Հայաստանի տարածքային զարգացման հիմանդրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի բաղադրիչ-2-ի շրջանակներում ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի (World Bank Armenia )և համայնքների համաֆինանսավորմամբ շարունակվում է խոշորացված համայնքների ավտոպարկերի տեխնիկայով համալրումը։ Տարեսկզբից սկսած Ախուրյան, Արթիկ, Ամասիա, Արմավիր,Արտաշատ, Աշտարակ, Արաքս, Մասիս, Մեծամոր, Մարտունի, Վաղարշապատ, Վեդի, Վարդենիս խոշորացված համայնքներին է տրամադրվել 19 միավոր տեխնիկա։
Հատկացված տեխնիկայի ցանկում ընդգրկված են բազմաֆունկցիոնալ, աղբատար, ինքնաթափ մեքենաներ, ավտոգրեյդեր, կռան- մանիպուլյատոր, պտտվող պլատֆորմով թրթուրավոր էքսկավատոր, տեխօգտնության կիսաբեռնատար մեքենա։ Տեխնիկայի ընտրության հարցում հաշվի են առնվել համայնքներից ստացված պահանջարկը։ Ընդհանուր առմամբ' 13 համայնքում ներդրումը կազմում է 650 մլն դրամ։