18.12.2023
ՀՏԶՀ ներկայացուցիչների աշխատանքային այցը Տավուշի և Լոռու մարզեր
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում է ՀՏԶՀ աշխատանքային խմբի այցը մարզերի շինարարարական օբյեկտներ։ Շիրակից ու Արագածոտնից հետո հիմնադրամի տնօրինությունն ու ինժեներական խումբն այցելել է Տավուշի և Լոռու մարզեր։ Ոռոգման համակարգերի արդիականացումից դպրոցաշինություն՝ մարզերում ՀՏԶՀ իրականացրած ծրագրերը բազմաթիվ են։ Ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության, Ասիական զարգացման բանկի, Համաշխարհային բանկի, Եվրասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում հիմնադրամի միջոցով իրականացվում են մի քանի դպրոցաշինական ծրագրեր։ Աշխատանքային խումբը նաև այցելել է ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ կառուցվող Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ, իսկ Լոռի բերդ համայնքում ՀՀ կառավարության ու Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ կառուցվում է համայնքապետարանի նոր շենքը։ Տավուշի մարզում աշխատանքային խումբն այցելել է Գանձաքարի դպրոց և Խաշթառակի մանկապարտեզ։ Ինժեներական թիմը լսել է շինարարների բարձրացրած խնդիրները, որոնց լուծուները տրվել են տեղում։ Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը բոլոր շինարարական կազմակերպությունների տնօրեններին ցուցումներ է տվել` աշխատանքներն ավարտել ճիշտ ժամանակին։