352 միլիոն 750 հազար դրամի նոր ներդրում՝ 9 համայնքում
29.11.2023

352 միլիոն 750 հազար դրամի նոր ներդրում՝ 9 համայնքում

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում կայացել է համայնքներին կոմունալ բազմաֆունկցիոնալ տեխօգնության մեքենաների մրցույթների գնահատման հերթական նիստը։ Նիստի արդյունքներով առաջիկայում ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի (World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակում Արևուտ, Արտաշատ, Արմավիր, Թումանյան, Գավառ, Մասիս, Փարաքար, Վարդենիս, Վեդի համայնքներին կհատկացվի բազմաֆունկցիոնալ էքսկավատորներ։
Բացի էքսկավատորներից նաև բազմաֆունկցիոնալ չորս ամբարձիչ կհատկացվի Արտաշատ, Գավառ, Մասիս, Վեդի համայնքներին։
Հատկացվող տեխնիկայի աջակցության ծրագիրը շարունակական է։