2 միլիարդ 390 միլիոն նոր ներդրում՝ 28 համայնքում:
27.09.2023

2 միլիարդ 390 միլիոն նոր ներդրում՝ 28 համայնքում:

2 միլիարդ 390 միլիոն նոր ներդրում՝ 28 համայնքում: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում կայացել է համայնքներին գյուղատնտեսական և կոմունալ մեքենասարքավորումների մրցույթների գնահատման հերթական նիստը։ Նիստի արդյունքներով առաջիկայում ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի (World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման (ՍՆՏԶ) ծրագրի շրջանակում 28 համայնքների գյուղատնտեսական և կոմունալ մեքենասարքավորումների պարկը կհամալրվի 92 տեխնիկայով և 750 պլաստմասե աղբամաններով։
Նշենք, որ նախորդ մրցույթի արդյունքներով համայնքերում ընդհանուր ներդրումը կազմել էր 1 միլիարդ 406 միլիոն դրամ։ Ծրագիրը շարունակական է։