02.10.2025
Քարհունջը վերանորոգված իսկ Խնձորեսկը նորակառույց դպրոցներ կունենան
ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Սյունիքի մարզի Քարահունջ և Խնձորեսկ բնակավայրերում վերանորոգվում և կառուցվում են նոր դպրոցներ։ Հիմնադրամի աշխատանքային խումբը, տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ այցելել է այս բնակավայրերի դպրոցների շինհրապարակներ։ Քարահունջի վերանորոգված դպրոց են այցելելու 152 դպրոցական, իսկ Խնձորեսկի նորակառույց դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։