Վերանորոգվում է Շվանիձորի դպրոցը
01.10.2025

Վերանորոգվում է Շվանիձորի դպրոցը

Հայաստանի հարավային բնակավայրերից մեկը` Շվանիձորը, ևս կունենա վերանորոգված ու ժամանակակից կրթական պայմաններով դպրոց։
ՀՀ պետբյուջեի միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվում է նաև սահմանամերձ Շվանիձորի միջնակարգ դպրոցը։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբն այցելել է նաև այս դպրոցի շինհրապարակ։