01.10.2025
ՀՏԶՀ պատվիրատվությամբ Սյունիքում կառուցվում է 28 դպրոց և կրթահամալիր
Հայաստանի տարածքային զարգացնման հիմնադրամի աշխատանքային խումբը տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակում է այցերը Սյունիքի մարզում իրականացվող շինհրապարակներ։ Մարզում ՀՀ պետբյուջեի միջոցներով և Հիմնադրամի պատվիրատվությամբ այս պահին կառուցվում և վերանորոգվում է 28 դպրոց և հանրակրթարան։ Աշխատանքային խումբն այցելել է ավելի քան մեկ տասնյակ կառուցվող և վերանորոգվող դպրոցներ, որտեղ տնօրեն Սարգիս Բաղինյանը քննարկումներ է ունեցել շինարարարական ընկերությունների ղեկավարների հետ, նրանց հուզող հարցերի մեծ մասին տեղում տրվել են լուծումներ։ Հիմնադրամի տնօրենը ևս մեկ անգամ հորդորել է շինարարներին խստորեն հետևել կառուցվող դպրոցների որակին ու ժամկետներին։
Հայաստանի ամենահարավային բնակավայրում` Ագարակում, Հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվում է Հայաստանի ամենամեծ դպրոցներից մեկը` 864 աշակերտի համար նախատեսված Ագարակի դպրոցը։