ՀՏԶՀ պատվիրատվությամբ կառուցվում է հերթական՝ 1000 աշակերտի համար նախատեսված դպրոցը
24.06.2026

ՀՏԶՀ պատվիրատվությամբ կառուցվում է հերթական՝ 1000 աշակերտի համար նախատեսված դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետները հերթական աշխատանքային այցերով եղել են Արագածոտնի մարզի կառուցող ու վերանորոգվող դպրոցների շինհրապարակներում։ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում հազար աշակերտի համար նախատեսված հերթական դպրոցի շենքն արդեն կանգուն է։ Կառուցվում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցը։ 
ՀՏԶՀ-ի տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շինաշխատանքները պետք է կատարվեն պահանջվող ժամկետում և առանց որակական շեղումների, իսկ խախտումներից խուսափելու համար շինհրապարակներում անհրաժեշտության դեպքում պետք է ավելացնել աշխատուժը։ Այս դպրոցի շինարարության համար պետական ներդրումը կազմում է չորս միլիարդ դրամ։
 Դպրոցը կունենա նոր մարզադահլիճ, ֆուտբոլի դաշտ, հանդիսությունների դահլիճ, իսկ դասարանները հագեցած կլինեն լաբորատոր սարքավորումներով։