27.11.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվել Երեւանի թիվ 122 դպրոցի նորակառույց շենքի բացմանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ կառուցված Երևանի թիվ 122 դպրոցի նորակառույց շենքի բացմանը։ Դպրոցի նախագծային հզորությունը կազմում է 648 աշակերտ։ Աշակերտների թվաքանակն այս պահին 825, ուսուցիչներինը՝ 34։ Շինարարության պայմանագրային արժեքը 1,759,054․7 դրամ է։ Շենքի պատրաստվածության մակարդակը 100 տոկոս է։