
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խմբի այցըՇիրակի մարզ
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հերթական աշխատանքային այցն է իրականացրել Շիրակի մարզ։
Առաջին կանգառը Արթիկի 432 աշակերտի համար նախատեսված նորակառույց թիվ 2 դպրոցի շինհրապարակն էր։ Այստեղ հիմնադրամի ինժեներական կազմի հետ կազմակերպված քննարկման արդյունքում շինարարին հետաքրքրող մի շարք հարցերի տեղում տրվեցին լուծումներ։ Ժամկետների հարցում հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը խիստ ցուցումներ տվեց` սեղմ ժամկետում ավելացնելու աշխատողների թիվը շինաշխատանքների տեմպերն արագացնելու նպատակով։
Այնուհետև աշխատանքային խումբն այցելեց Նոր Կյանք բնակավայրի նորակառույց` 75 սանի համար նախատեսված մանկապարտեզի շինհրապարակ։ Դեռևս 2023-ի դեկտեմբերին մեկնարկած մանկապարտեզի շինաշխատանքների զգալի մասն արդեն արված է։
Այնուհետև աշխատանքային խումբն այցելել է Հոռոմ համայնքի 75 սանի համար նախատեսված նորակառույց մանկապարտեզ, որը գրեթե ամբողջությամբ պատրաստ է շահագործման։
Հիմնադրամի ինժեներական խումբը ակտիվ քննարկումներ է անցկացրել Ազատանի 721 աշակերտի համար նախատեսված դպրոցի նորակառույց մասնաճյուղում։
Աշխատանքային խումբն այցելել է նաև Գյումրիի Զանգակ մանկապարտեզ, որտեղ արդեն սպասում են գույքին։
Հիմնադրամի աշխատանքային խումբն այցելեց Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների ծրագրով ընթացող Գյումրիի բարեկարգվող Հաղթանակի պողոտա, Տերյան և Աբովյան փողոցներ։ Այստեղ ծագած խնդիրները տեղում լուծում են ստացել