10.05.2023
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Դպրոցների սեյմսիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվում է Երևանի թիվ 18 դպրոցը։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Դպրոցների սեյմսիկ անվտանգության բարելավման ծրագրով կառուցվում է Երևանի թիվ 18 դպրոցը։
Եռահարկ շենքի կառուցման համար՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից ներդրվել է 1 միլիարդ 67 միլիոն դրամ։
Սեյսմակայուն և ներառական դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Այժմ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ՝ շենքը շահագործման կհանձնվի այս տարվա սեպտեմբերին։
ԴՍԱԲ ծրագրով այժմ Հայաստանում կառուցվում է 21 դպրոց ևս մեկ դպրոցի կառուցման համար շուտով մրցույթ կհայտարարվի։ Ծրագրի ընդհանուր ներդրումը կազմում է 107 միլիոն դոլար։