Կառուցվում է Մարալիկի նոր մանկապարտեզը
09.07.2026

Կառուցվում է Մարալիկի նոր մանկապարտեզը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում է հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խմբի այցը Շիրակի մարզ, որտեղ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և հիմնադրամի պատվիրատվությամբ <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում կառուցվում են կրթօջախներ, ինչպես նաև` բժշկական ամբուլատորիաներ։
Մարզի Մարալիկ բնակավայրում կառուցվում է նոր մանկապարտեզ` նախատեսված 150 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 635 միլիոն 206 հազար դրամ։