Գորիսի թիվ 3 և թիվ 5 դպրոցները ևս վերանորոգվում են
02.10.2025

Գորիսի թիվ 3 և թիվ 5 դպրոցները ևս վերանորոգվում են

ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրի շրջանակում, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ վերանորոգվում են Գորիսի թիվ 3 և թիվ 5 միջնակարգ դպրոցները։ ՀՏԶՀ աշխատանքային խմբերը, հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ, հետևել են նաև այս դպրոցներում ընթացող շինաշխատանքներին։
 Հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը տեղում հանդիպումներ է ունեցել դպրոցների շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Բազմաթիվ հարցերի տեղում տրվել են լուծումներ։ Սարգիս Բաղինյանը ևս մեկ անգամ նշել է, որ Հիմնադրամը միշտ կանգնած է շինարարի կողքին և միշտ պատրաստ է սատարել ցանկացած հարցում։ Նա նաև հորդորել է խստորեն հետևել կատարվող աշխատանքների որակին, ժամանակն օգտագործել արդյունավետ, որպեսզի ժամկետների խախտումներ չարձանագրվեն, քանի որ այս վերանորոգված դպրոցներին սպասում է մոտ հազար դպրոցական