30.06.2026
Գողթ բնակավայրի նոր դպրոցը
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Գողթ բնակավայրում կառուցվում է նոր դպրոց։ Այն նախատեսված է 432 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 854 միլիոն դրամ։ Դպրոցի շենքն արդեն կանգուն է։ Իրականացվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ։
Շինարարությունն իրականացնում է <<Լիլանարմ>> ընկերությունը։