27.08.2026
Արծվանիկի նոր դպրոցի աշխատանքներն ավարտական փուլում են
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ, Հայաստանի հարկատուների վճարած հարկերով` «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում Սյունիքի մարզի Արծվանիկ բնակավայրի դպրոցում։
Այն նախատեսված է 200 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 820 միլիոն դրամ։