Արագածոտնում 495 միլիոն դրամ ներդրումով շահագործման հանձնվեց երկու միջտնտեսային նշանակության ոռոգման ջրանցք
24.10.2023

Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում ՀՀ կառավարությունը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) միջոցով Ագարակ-Ոսկեհատ-Ոսկեվազ ջրանցքի և Քասախի ոռոգման համակարգի ձախ ճյուղի MX-1 միջտնտեսային բաժանարարի վերակառուցմամբ մշակովի հողերն ավելացրել է ևս 115 հեկտարով։
Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Ագարակ-Ոսկեհատ-Ոսկեվազ նորոգված ջրանցքում ջրի կորուստը կրճատվել է շուրջ 70 տոկոսով, մշակովի հողերի թիվն ավելացել է 15 հեկտարով։ Անցկացվել է 2300 գծամետր նոր խողովակ։
Քասախի ոռոգման համակարգի ձախ ճյուղի MX-1 միջտնտեսային բաժանարարի ենթակայության տակ ընկած տարածքում էլ մշակովի հողերն ավելացել են մոտ 100 հեկտարով։ Անցկացվել է 3800 գծամետր խողովակ։ Այս հատվածում արդեն իսկ հիմնվում են հակակարկտային ցանցերով ու կաթիլային ոռոգման համակարգով ինտենսիվ այգիներ։
Կառույցների շահագործման շնորհիվ բարձրացել է ոռոգվող հեկտարների ջրապահովվածությունը։