Արագածավանի թիվ 1 և Սասունիկի միջնակարգ դպրոցներում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։
15.03.2024

Արագածավանի թիվ 1 և Սասունիկի միջնակարգ դպրոցներում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։

Արագածավանի թիվ 1 և Սասունիկի միջնակարգ դպրոցներում ակտիվ շինաշխատանքներ են ընթանում։
Դպրոցները կառուցվում են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ։ Դպրոցների շինարարությունն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ-ի պատվիրակմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Հիմնովին կառուցվող նոր դպրոցներից յուրաքանչյուրում հնարավորություն կունենա սովորելու 432 աշակերտ։  Համայնքների դպրոցների նախկին շենքերը նախորդ դարի կառույցներ էին և դրանց շահագործումն այլևս վտանգավոր էր։