Ամփոփվել է ՀՏԶՀ և Համաշխարհային բանկի 30-ամյա գործունեությունը
Սոցիալական ներդրումների հիմնադրամից-Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ` 1995-2025 թվականներին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի 30-ամյա գործունեության ընթացքում իրականացվել է 1024 ծրագիր, ավելի քան 2 միլիոն շահառուի համար։ Կայացավ Համաշխարհային բանկի կողմից համայնքահեն զարգացմանը տրամադրված 30 տարվա աջակցությանը նվիրված միջոցառումը։ Գործընկերություն, որն ամրապնդել է համայնքները և նպաստել տեղում որոշումների կայացմանը։ Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, Համաշխարհային բանկի մարդկային զարգացման ԵԿԱ տարածաշրջանային տնօրեն Միխալ Ռուտկովսկ, ԵԿԱ տարածաշրջանի սոցիալական պաշտպանության և զբաղվածության ծրագրերի ղեկավար Պաոլո Բելլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանի համայնքների ղեկավարներ։