01.10.2025
Վերանորոգվում է Քաջարանի թիվ 2 դպրոցը
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցը ևս ընդգրկված է ՀՀ կառավարության <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրում` որպես վերանորոգվող։ Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցներով, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։ Թեև աշխատանքային օրվա ուշ ժամին ու այդ պահին դպրոցում համընկած հոսանքազրկմանը, միևնույնն է, ՀՏԶՀ ինժեներական խմբի աշխատանքները չեն խոչընդոտվել։ Վերանորոգվող դպրոցը նախատեսված է ավելի քան չորս հարյուր աշակերտի համար։ Օրվա տարբեր ժամերի ակտիվ աշխատանքներ են ընթանում նաև Կապանի թիվ 8 դպրոցում։ Այս դպրոցն ունի 120 աշակերտ։