28 համայնքում ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվել
13.11.2023

28 համայնքում ֆոտովոլտային վահանակներ են տեղադրվել

Համայնքային նշանակության շենք-շինությունների տանիքներին արևային կայանների տեղադրման ծրագիրը մոտենում է ավարտին․ տնտեսական արդյունավետությունն արդեն տեսանելի է շահառուների համար։ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի( World Bank Armenia ) և համայնքների համաֆինանսավորմամբ, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող ծրագրերին է անդրադարձել Հանրային Հեռուստաընկերության Լուրեր -ի ստեղծագործական թիմը։