15.09.2024
Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են
ՀՀ կառավարության և Ֆրանսիայի զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցվող Վեդիի ջրամբարի շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն այցելել են Վեդիի ջրամբար։ Շինաշխատանքների վերաբերյալ պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել Հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը։