Մեղրիի խմելու ջրի մատակարարման կայանը շուտով կհանձնվի շահագործման
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային խումբը տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Ինժեներական անձնակազմից բաղկացած խմբերը հերթական այցելություններն են իրականացնում ՀՏԶՀ պատվիրատվությամբ Սյունիքի մարզում իրականացվող շինարարական օբյեկտներ։ Առաջին կանգառը Մեղրի քաղաքի և հարակից բնակավայրերի համար կենսական նշանակություն ունեցող Մեղրիի խմելու ջրի կանն էր, որի շահագործումից հետո հնարավոր կլինի բնակչությանն ապահովել վայրկյանում 70 լիտր ջրով։ Ըստ մասնագիտական հաշվարկների` այս հզորությամբ հնարավոր կլինի Մեղրիի և հարակից բնակավայրերի բնակչությանն ապահովել շուրջօրյա որակյալ խմելու ջրով։ Կայանը փոխարինելու է արդեն իսկ ֆիզիկապես մաշված ու անմխիթար վիճակում գտնվող մաքրման կայանին։ Աշխատանքներն ավարտական փուլում են, այժմ նորակառույց համակարգը փորձարկվում է։