Համայնքներին հատկացված տեխնիկան շուտով կներգրավվի համայնքային շինաշխատանքներում
18.10.2023

Համայնքներին հատկացված տեխնիկան շուտով կներգրավվի համայնքային շինաշխատանքներում

Համայնքներին հատկացված տեխնիկան շուտով կներգրավվի համայնքային շինաշխատանքներում։
Մեծամոր և Աբովյան համայնքներին հատկացված նոր բազմաֆունկցիոնալ էքսկավատորները ևս կներգրավվեն համայնքային շինաշխատանքներում։
Համայնքն այն ձեռք է բերել ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի(World Bank Armenia) և համայնքների համաֆինանսավորմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի միջոցով՝ շուրջ 125 միլիոն 600 հազար դրամ արժողությամբ։
Սա Մեծամոր և Աբովյան համայնքներում միակ ներդրումը չէ, դեռևս այս ամսվա սկզբին համայնքները ձեռք էին բերել <<Կամազ>> մակնիշի քաղաքային բազմաֆունկցիոնալ ջրցան-աղցան և ինքնաթափ մեքենաներ։ Այսպիսով՝ այս համայնքներում ՀՏԶՀ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի ընդհանուր ներդրումը կազմում է 284 միլիոն 180 հազար դրամ։