Նոր կրթահամալիր Պարույր Սևակ բնակավայրում
03.10.2025

Նոր կրթահամալիր Պարույր Սևակ բնակավայրում

ՀՀ պետբյուջեի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ նոր կրթահամալիր է կառուցվում Արարատի մարզի Պարույր Սևակ բնակավայրում։ ՀՏԶՀ աշխատանքային խումբը տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ Սյունիքի մարզ այցից հետո աշխատանքները շարունակում է Արարատի մարզում։ Այս պահին Պարույր Սևակ բնակավայրում կառուցվում է 184 աշակերտի և մանկապարտեզի սանի համար կրթահամալիր։  Պետության ներդրումը կազմում է 1 մլրդ 700 մլն դրամ։