Կապանի նորակառույց թիվ 6 դպրոցը
02.10.2025

Կապանի նորակառույց թիվ 6 դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադհրամի (ՀՏԶՀ) տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շարունակվում է հիմնադրամի ինժեներական անձնակազմից բաղկացած աշխատանքային խմբերի այցը Սյունիքի մարզ` <<300 դպրոց, 500 մանկապարտեզ>> ծրագրով ՀՀ պետբյուջեի միջոցներով և ՀՏԶՀ պատվիրատվությամբ կառուցվող դպրոցների  շինհրապարակներ։ Աշխատանքային երկրորդ օրվա առաջին այցը Կապանի թիվ 6 դպրոցի շինհրապարակն էր։ Այստեղ նախկինում անմխիթար վիճակում գտնվող դպրոցի փոխարեն հիմնովին կառուցում է նորը։ Այն նախատեսված է 648 աշակերտի  համար։ Պետության ներդրումը կազմում է ավելի քան 2 մլրդ 336 մլն դրամ։ Հաջորդիվ աշխատանքային խումբն այցելել է Արծվանիկի նորակառույց կրթահամալիր։ Այն նախատեսված է 280 դպրոցականի և մանկապարտեզի սանի համար։ Նախակրթարանի կառուցման համար պետական միջոցներից հատկացվել է 1մլրդ 757 միլիոն դրամ։