Փարաքար համայնքի նոր մարզադպրոցը շուտով կհանձեն համայնքի մարզիկներին
23.10.2025

Փարաքար համայնքի նոր մարզադպրոցը շուտով կհանձեն համայնքի մարզիկներին

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նոր մարզադպրոցը շուտով կհանձեն համայնքի մարզիկներին։ ՀՀ պետական բյուջեի 450 միլիոն դրամ հատկացումով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ ավարտին է մոտենում 120 սանի համար նախատեսված մարզադպրոցի շինարարությունը։ ՀՏԶՀ ինժեներական խումբը հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ շինարարության վերջին շտկումներն են քննարկել շինարարի հետ։ Նոր ու ընդարձակ շենքում հնարավոր կլինի պարապել բռնցքամարտով, ըմբշամարտով ու ծանրամարտով։ Այստեղ տարբեր մարզաձևերում պարապում են ոչ միայն Փարաքարի, այլև հարակից բնակավայրերի մարզիկները։